Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում 3 քաղաքացի կորոնավիրուսի թեստ է հանձել


Հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետը, արխիվ
Հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետը, արխիվ

Շիրակի մարզում երեք քաղաքացի կորոնավիրուսի թեստ է հանձել, դրանց պատասխանները հայտնի կլինեն օրվա երկրորդ կեսից հետո։ Այս մասին «Ազատության» հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը մանրամասնեց, որ երկու քաղաքացիներն օտարերկրացի են, նրանց մոտ Բավրայի անցակետում տաքություն են նկատել և անմիջապես տեղում մեկուսացրել են։

Իսկ մյուս քաղաքացին, ըստ Պետրոսյանի, ռիսկային երկրից է եկել և հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել։

Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 15 հաստատված դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG