Մատչելիության հղումներ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կսպասարկի միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին


Հիվանդանոց Երևանում, արխիվ

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ, նշում է առողջապահական գերատեսչությունը՝ հորդորելով «չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը»:

Հայաստանում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի հիվանդության հաստատված 13 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG