Մատչելիության հղումներ

Նախարար. Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս 2 դեպք. դեպքերի թիվը հասավ 8-ի


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին շփում ունենալու պատճառով մի հաստատված պացիենտի հետ, խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է, 2 դրական հաստատված թեստ ունենք, այսինքն` այն անձինք, որոնք մեկուսացվել էին, ունենալով գանգատներ, տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, և նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել», - մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ այդ անձինք լավ են զգում իրենց, և որ այս պահին պարզվում է` արդյոք այդ անձանց ընտանիքի անդամները մեկուսացման կարիք ունեն, թե ոչ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին հաստատվել էր Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք, որոնցից մեկը` ՀՀ քաղաքացին, Էջմիածնում մասնակցել էր որդու խնջույքին: Առաջին դեպքը Հայաստանում հաստատվել էր մարտի 1-ին` Իրանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ:

XS
SM
MD
LG