Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը օդային հարվածներ է հասցրել Իրաքի տարածքում


Ամերիկյան ռազմական օդանավերը Իրաքի երկնքում, արխիվ

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հինգշաբթի ուշ երեկոյան ռմբակոծել են Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլա»-ի տեղակայման վայրերը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս հարվածները մարտի 11-ին Բաղդադի մերձակայքում գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանի դեմ իրականացված հարձակման պատասխանն էին:

Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի այդ հարձակման հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ էին զոհվել:

Պենտագոնի տեղեկություններով՝ հարվածների հիմնական թիրախներն էին իրաքյան «Հըզբոլա»-ի կողմից օգտագործվող զինապահեստները, որտեղ պահվող սպառազինությունն օգտագործվում է արևմտյան ուժերի դեմ:

Associated Press գործակալության տեղեկություններով` իրանամետ խմբավորման դեմ օդային հարվածներին մասնակցել են ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական ռազմական օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG