Մատչելիության հղումներ

Կադիրովը պարգևատրել է դստերը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար


Չեչնիայի նախագահի դուստրը՝ Այշատ Կադիրովան նորաձևության տան բացմանը, Մոսկվա, արխիվ
Չեչնիայի նախագահի դուստրը՝ Այշատ Կադիրովան նորաձևության տան բացմանը, Մոսկվա, արխիվ

Չեչնիայի առաջնորդը սեփական դստերը պարգևատրել է մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

21-ամյա Այշատ Կադիրովան, ով զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, բարձրագույն պարգևը ստացել է նախագահական աշխատակազմի ղեկավար Իբրահիմ Զաքրիևից, ով երկրի առաջնորդի՝ Ռամզան Կադիրովի զարմիկն է:

Վերջինս պնդել է, թե «Կադիրովայի գլխավորած նորաձևության տունը նոր մակարդակի է բարձրացրել մշակույթն ու արվեստը Չեչնիայի Հանրապետությունում»: Դստեր պարգևատրման հրամանը ստորագրել էր անձամբ Ռամզան Կադիրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG