Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն Իրանում անցավ 8 հազարը, մահացել է 291 մարդ


Բուժքույր Իրանի հիվանդանոցներից մեկում, 10-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն Իրանում հասել է 8 հազար 42-ի, մահացածներինը՝ 291-ի։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հանրային կապերի գրասենյակի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հայտնել է նաև, որ 2 հազար 731 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, ինչը, ըստ նրա, մեծ աճ է։

Երեկվանից Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, մահացել է 54 մարդ։

Վարակն ամենաշատը տարածված է մայրաքաղաք Թեհրանում՝ 2 հազար 114 դեպք, Մազանդարանում 886 վարակված կա, Ղոմում՝ 751։

XS
SM
MD
LG