Մատչելիության հղումներ

Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այս տարվա մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին: Այս մասին գործակալությանը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք դիվանագիտական խողովակներով ստացանք տեղեկություն այն մասին, որ նախագահը չի ժամանի Մոսկվա», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ մակարդակով ԱՄՆ-ը ներկայացված կլինի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG