Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը մեկնել է Բրյուսել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Բրյուսել` Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունները` մասնավորաբար փախստականների խնդիրը քննարկելու նպատակով:

Բրյուսելում նախատեսված են Էրդողանի հանդիպումները ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վան դեր Լայենի հետ:

Երկուշաբթի ուշ երեկոյան Թուրքիայի նախագահը կայցելի ՆԱՏՕ-ի գրասենյակ`բանակցություններ անցկացնելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG