Մատչելիության հղումներ

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը


Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը, Տաշքենդ, արխիվ, 22 հունվարի, 2020թ.

Ուզբեկստանը հայտնել է, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ:

ԵԱՏՄ-ն 2015 թվականին հիմնել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Հետագայում կառույցին միացել են Հայաստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունի հետխորհրդային երկրներից նաև Մոլդովան:

Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը 2016 թվականին է ստանձնել երկրի ղեկավարումը, նրա իշխանության օրոք ռուս-ուզբեկական հարաբերությունները բարելավվել են:

Նախորդ նախագահը՝ 2016 թվականին վախճանված Իսլամ Քարիմովը, սառը վերաբերմունք է ցուցաբերել ԵԱՏՄ գաղափարի նկատմամբ:

34 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը կարող է ԵԱՏՄ-ում դառնալ երկրորդ ամենամեծ սպառողը Ռուսաստանից հետո:

Միրզիոևն ասել է, թե «կառավարությունն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG