Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Սաուդյան Արաբիայի թագավորի ընտանիքում


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ Մոհամադ բին Սալմանը, Մեքքա, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ Մոհամադ բին Սալմանը, Մեքքա, արխիվ

Սաուդյան Արաբիայում ձերբակալել են արքունիքի երկու բարձրաստիճան անդամների:

Ձերբակալված են Սալման թագավորի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ահմեդ բին Աբդուլազիզը, և թագավորի զարմիկ Մոհամեդ բին Նաեֆը: Այս ձերբակալությունների առիթը դեռ հայտնի չէ:

Թագավոր Սալմանի որդին՝ թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանն, ով գործնականում ղեկավարում է երկիրը, 2017 թվականին պալատական հեղաշրջման շնորհիվ կարողացել է առաջ անցնել Մոհամեդ բին Նաեֆից և դառնալ գահի թիվ մեկ հավակնորդ:

2017-ից ի վեր կոռուպցիայի մեղադրանքով և այլ հոդվածներով ձերբակալվել են թագավորական գերդաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համարվել են թագաժառանգի ընդդիմախոսներ:

Ենթադրվում է, որ այս վերջին ձերբակալությունները կարող են վկայել հեղաշրջման փորձի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG