Մատչելիության հղումներ

Թրամփը փոխում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վստահելու է Ներկայացուցիչների տան հանրապետական կոնգրեսական Մարք Միդոուզին, ով կփոխարինի Միք Մըլվանիին:

Վերջինս էլ, իր հերթին, կստանձնի Հյուսիսային Իռլանդիայում Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակի պարտականությունները:

Միդոուզն անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել է, որ մտադիր չէ առաջադրվել 2020-ին Հյուսիսային Կարոլինայում կայանալիք կոնգրեսական ընտրություններում: Իր որոշման մասին Թրամփը Թվիթերով է տեղեկացրել:

«Ուրախ եմ հայտնել, որ կոնգրեսական Մարկ Միդոուզը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Երկար ժամանակ աշխատել եմ Մարկի հետ, մենք հրաշալի հարաբերություններ ունենք», - գրել է Թրամփը:

Միդոուզը Թրամփի հավատարիմ աջակիցներից է և իմփիչմենթի դատավարության օրերին վճռականորեն պաշտպանել է նախագահին:

ԱՄՆ նախագահը Թվիթերով նաև շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մըլվանիին, որին առաջիկայում կգործուղի Հյուսիսային Իռլանդիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG