Մատչելիության հղումներ

Չինաստանի նախագահը գովեստով է խոսել ժամանակավոր հոսպիտալների մասին


Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելել է հիվանդանոց, Պեկին, արխիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելել է հիվանդանոց, Պեկին, արխիվ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այսօր ասել է, որ իշխանության համար առաջնահերթությունը ժողովրդի առողջությունն է:

Ուհանում հանդիպելով համակարգի ղեկավարներին, նա կոչ է արել ավելացնել հիվանդանոցների մահճակալների թիվը և գովեստով է խոսել ժամանակավոր հոսպիտալների արդյունավետ աշխատանքի մասին:

«Չինաստանի ժողովուրդը հիմա բարդ պայքար է մղում այս համաճարակի դեմ, կառավարությունը մեծագույն նշանակություն է տալիս դրան, Չինաստանի կառավարության համար ժողովրդի անվտանգությունը և առողջությունը միշտ առաջին տեղում են», - ասել է նախագահը:

Նոր կորոնավիրուսի ծագման կենտրոն համարվող Հուբեյ շրջանում հիվանդության տարածումն էապես զսպվել է: Նոր դեպքերը գրեթե բացառապես ի հայտ են գալիս Հուբեյի սահմաններից դուրս:

Չինացիները մի քանի շաբաթում 16 ժամանակավոր հիվանդանոց են կառուցել, դրանց մահճակալների ընդհանուր թիվը գերազանցում է 13 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG