Մատչելիության հղումներ

Քաբուլում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել


Աֆղանստան-Հարձակման հետևանքով վիրավորվածին շտապօգնության աշխատակիցները տեղափոխում են հիվանդանոց, Քաբուլ, 6-ը մարտի, 2020թ.
Աֆղանստան-Հարձակման հետևանքով վիրավորվածին շտապօգնության աշխատակիցները տեղափոխում են հիվանդանոց, Քաբուլ, 6-ը մարտի, 2020թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սգո արարողության ժամանակ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 55 հոգի վնասվածքներ են ստացել:

Ամենամյա սգո արարողությունը, որին այսօր մասնակցում էր նաև երկրի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, նվիրված էր 25 տարի առաջ մահացած շիա առաջնորդ Աբդուլ Ալի Մազարիի հիշատակին:

Սա Քաբուլում տեղի ունեցած առաջին խոշոր հարձակումն է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման առաջնորդների միջև համաձայնագրի կնքումից ի վեր: Զինված խմբավորումը հայտարարել է, որ որևէ առնչություն չունեն տեղի ունեցածի հետ:

Անցյալ տարի ևս հիշատակի այդ միջոցառման ժամանակ տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով զոհվել է 11 հոգի: Այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումը։

Փետրվարի 29-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում Վաշինգտոնն ու «Թալիբան» շարժումը պատմական համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԱՄՆ-ը փուլ առ փուլ դուրս կբերի 18 տարի շարունակ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքը, որից հետո թալիբները և Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը բանակցություններ կսկսեն խաղաղության հաստատման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG