Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 100 հազարից


Իրան - Թեհրանի փողոցներից մեկում, 5-ը մարտի, 2020թ.
Իրան - Թեհրանի փողոցներից մեկում, 5-ը մարտի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ուրբաթ օրվա տվյալներով գերազանցել է 100 հազարը:

Ուրբաթ օրը վարակվածների թվի կտրուկ աճ է արձանագրվել Իրանում՝ մեկ օրվա ընթացքում 1234 դեպք, զոհերի թիվն աճել է 17-ով։ Այդպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 747-ի, որից 1413-ը՝ մայրաքաղաք Թեհրանում, մահացածների թիվը հասավ 124-ի, ապաքինվել է 913 հիվանդ։

Վարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսի հետևանքով աշխարհում մահացել է ավելի քան 3 հազար 400 մարդ, մոտ 56 հազար մարդ բուժվել է, 41 հազարը շարունակում են բուժվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG