Մատչելիության հղումներ

Իդլիբում «հարաբերական անդորր» է, սահմանակից շրջաններում հրետակոծությունները շարունակվում են


Ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, 1-ը մարտի, 2020թ.
Ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, 1-ը մարտի, 2020թ.

Իդլիբում այսօրվանից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ նախօրեին Մոսկվայում պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները:

Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի այդ նահանգում «հարաբերական անդորր» է:

Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրի, սիրիական կառավարական զորքերը շարունակում են հրետակոծության ենթարկել նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դիրքերը Իդլիբին սահմանակից շրջաններում:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժի անօդաչու թռչող սարքերը երեկ հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է 21 սիրիացի զինվորական, Թուրքիայի պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ ոչնչացվել է նաև ռազմական տեխնիկա:

Թուրքական կողմի ռազմական գործողությունները իրականացվել են մինչև մոսկովյան բանակցությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG