Մատչելիության հղումներ

Նախկին փոխոստիկանապետ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը Մարտի 1-ի գործով դադարեցվել է


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Աֆյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աֆյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում էր զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու մեջ։

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը երբևէ չի հայտարարել, որ մեղադրյալների շարքում է նաև գեներալ Աֆյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG