Մատչելիության հղումներ

Դատախազությունը՝ Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Արամ Վարդանյանի տանը և դրան հարակից տներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունները դեռևս շարունակվում են: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա հայտնել է, որ այդ գործողություններն իրականացվում են ծանր հանցագործության շրջանակներում:

«Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG