Մատչելիության հղումներ

Մշտական բնակության ՀՀ եկողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել


Կառավարության որոշմամբ ավելի լավ պայմաններ են նախատեսվում Հայաստան վերադարձող քաղաքացիների համար՝ անձնական գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու երկիր բերելու դեպքում, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Գործադիրի այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ ներկայումս հիմնական խոչընդոտն այն է, որ անձը արտոնությունից կարող էր օգտվել այն դեպքում, եթե վերջին 5 տարում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ: Փոփոխությամբ առաջարկվում է այդ պահանջը ձևակերպել այսպես՝ 5 տարի (1825 օր) ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է ՀՀ-ից:

Բացի այդ, Հայաստան մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է 18 ամսվա ընթացքում:

Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ անձը սկզբում պետք է Հայաստան գա առանց ապրանքների և մաքսային մարմիններին տեղեկացնի, որ 60 օրվա ընթացքում դիմելու է Անձնագրային և վիզաների վարչություն՝ որևէ կարգավիճակ ստանալու համար: Ըստ ՊԵԿ նախագահի՝ անձը կարգավիճակը ստանալուց հետո նոր պետք է բերի իր գույքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG