Մատչելիության հղումներ

Դատախազություն. Մհեր Պողոսյանի սպանության գործը կուղարկվի նոր քննության


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Մհեր Պողոսյանի սպանության գործով դատավճիռը կբեկանվի և կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն ընդունել էր 1994-ի ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք է հանդիսացել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի այս ամիս ներկայացրած հաղորդումը, թե Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանում իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը։

Վերջինս այս գործով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG