Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել


Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմ, արխիվ

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նոր կորոնավիրուսի՝ թագավարակի կապակցությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարել:

Նահանգում կա ախտահարման առնվազն 53 հաստատված դեպք: Երեկ հաղորդվել է մահվան առաջին դեպքի մասին: Վաշինգտոն նահանգում մահացել է տասը մարդ:

«Պետք է արձանագրենք, որ 53 դեպքի պարագայում այլևս չենք կարող խոսել նահանգի մեկ առանձին շրջանում գրանցված վարակի մասին, համոզված եմ՝ արտակարգ դրության հռչակումը ճիշտ և անհրաժեշտ որոշում է», - ասել է նահանգապետ Նյուսոմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG