Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում. Reuters


Ռուսական զինված ուժերի ստորաբաժանում Սիրիայում, արխիվ

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նավերի և ցամաքային զորքերի ակտիվ տեղաշարժ է նկատվում։

Ինչպիսին կլինի Թուրքիայի ռազմական արձագանքը՝ ըստ ամենայնի, կորոշվի այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի կունենա Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, որտեղ նախագահ Բաշար Ասադի բանակը՝ Ռուսաստանի աջակցությամբ, շարունակում է հարձակումը ընդդիմադիր խմբավորումների վրա: Սիրիայում տեղակայված թուրքական զորքերը փետրվար ամսից ի վեր հրետակոծում են կառավարական զորքերը:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության աճի համատեքստում մտավախություններ կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախման հավանականության վերաբերյալ:

XS
SM
MD
LG