Մատչելիության հղումներ

Թենեսիում տորնադոների պատճառով ավելի քան երկու տասնյակ մարդ է զոհվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի Թենեսի նահանգում իրար հաջորդած ուժեղ փոթորիկների պատճառով առնվազն 25 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակ տուժածներ կան: Վնասվել են տասնյակ տներ ու շինություններ, հազարավոր մարդկանց բնակարաններ մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Անօթևան մնացածներին իշխանությունները ժամանակավորապես տեղավորել են հատուկ կենտրոններում: Կամավորներն օգնում են մաքրել փլատակները:

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը այցելելու է փոթորիկներից տուժած Թենեսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG