Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, որ բրիտանական բանակը պատրաստ է աջակցել ոստիկանությանը հանրային անդորրը պահպանելու հարցում՝ այն դեպքում, եթե կորոնավիրուսի հետ կապված հնարավոր զարգացումներն ընթանան առավել հոռետեսական տարբերակով:
Կառավարությունը հրապարակել է կորոնավիրուսի տարածման պարագայում «պայքարի ծրագիր», որը ենթադրում է դպրոցների փակում և աշխատանք տնից:
Ջոնսոնի կառավարությունը պետական և մասնավոր կառույցներին կոչ է արել պատրաստ լինել, որ նման սցենարի դեպքում յուրաքանչյուր հինգ ծառայողներից մեկը շաբաթվա առավել լարված օրերին կարող է ներկա չլինել հիմնարկում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բանակը կմիանա ոստիկանությանը, եթե ի հայտ գա տարատեսակ ապրանքների պակաս և դրանից բխող հանրային լարվածություն, Ջոնսոնն ասել է, որ «բանակն, իհարկե, միշտ պատրաստ է գործել, սակայն դա հնարավոր կլինի միայն վատթարագույն սցենարի պարագայում»: