Մատչելիության հղումներ

ԱԱԾ. ՊԵԿ նախկին փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ 2009-2016 թթ. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5 միլիոն եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:

Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6 միլիոն դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով և անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։

Պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ դրամի նյութական վնաս:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG