Մատչելիության հղումներ

ԱՀԿ. «Հիմա գործելու ժամանակն է, այլ ելք չկա»


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ, Ժնև

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ «աշխարհը կորոնավիրուսի առումով հայտնվել է նախադեպը չունեցող չուսումնասիրված վիճակում»:

Հիմա նախևառաջ անհանգստացնում է վարակի արագ տարածումը Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում և Ճապոնիայում:

Մարտի 2-ի ժամը 24:00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 90 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ:

Վարակվածների և մահացածների գերիշխող մեծամասնությունը Չինաստանում է, սակայն այդ երկրում նոր դեպքերի թիվը սկսում է նվազել: Թագավարակ է գրանցվել մոտ 70 երկրում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պնդմամբ՝ «այնուամենայնիվ, ճիշտ գործողությունների դեպքում հնարավոր է կասեցնել COVID-19 վարակի տարածումը»:

«Հիմա գործելու ժամանակն է, այլ ելք չկա»,- Ժնևում ասել է նա:

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է թագավարակի մոտ 8800 դեպք, դրանց 80 տոկոսը՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում:

Առաջին դեպքերի մասին են հայտնել Դոմինիկյան Հանրապետությունը, Իսլանդիան, Ինդոնեզիան, Ուկրաինան, Հորդանանը, Անդորրան, Լատվիան, Պորտուգալիան, Սենեգալը և Թունիսը:

XS
SM
MD
LG