Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը


Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկո, Կիև, 2-ը մարտի, 2020թ.

Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի (թագավարակ) առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն:

«Երեկ ասել էի, որ ունենք չորս պացիենտ կորոնավիրուսի կասկածով, այսօր նրանցից մեկի դեպքում դա հաստատվել է»,- հայտնել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը:

Նրա փոխանցմամբ, խոսքը Չերնովցի ավանի բնակիչներից մեկի մասին է, ով մեքենայով Ուկրաինա է ժամանել Ռումինիայից, որտեղ Իտալիայից օդանավով է հասել:

«Տղամարդը հոսպիտալացվել է: Նրա հետ շփումներ ունեցողների թիվը մեծ չէ, հիմա բոլորն ինքնամեկուսացման պայմաններում են», - ասել է Լյաշկոն:

Նա հայտնել է, որ Ուկրաինան Ռումինիայի հետ տեղեկություններ է փոխանակում, ինչը թույլ կտա պարզել այդ օդանավով ժամանած բոլոր ուղևորների ինքնությունը և համապատասխան բժշկական ստուգումներ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG