Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքում


Սիրիա - Մարտական գործողությունները Սարաքեբում, 28-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Մարտական գործողությունները Սարաքեբում, 28-ը փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքում:

Սարաքեբը Թուրքիայի աջակցությունը վայելող զինված ընդդիմությունից անցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, որոնց Ռուսաստանը ռազմական օգնություն է տրամադրում:​

Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվելու, թե ինչպես խուսափել Սիրիայում անմիջական ռազմական բախումից:

Մինչ այդ, Եվրամիության ղեկավարությունն այսօր մեկնում է Հունաստանի հետ թուրքական սահման, որտեղ փախստականներ են կուտակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG