Մատչելիության հղումներ

Քննարկվել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-ԵԽ համագործակցության հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:

Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:

Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG