Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է այսօր Twitter-ի իր էջում` գրառմանը կցելով նաև իր և համանախագահների հանդիպման լուսանկարը:

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ է կայացել այդ հանդիպումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», - նշել է Մևլութ Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG