Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Հայաստանի ու Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Գիորգի Գախարիա, Երևան, 15-ը հոկտեմբերի, 2019թ.
Հայաստանի ու Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Գիորգի Գախարիա, Երևան, 15-ը հոկտեմբերի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG