Մատչելիության հղումներ

Թուրքիան խոցել է Սիրիայի հակաօդային պաշպանության երկու օդանավ


Արխիվային լուսանկար

Սիրիական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իդլիբ նահանգի օդային տարածքում թուրք զինվորականները խոցել են Սիրիայի հակաօդային պաշպանության երկու օդանավ, օդաչուներին այդուհանդերձ հաջողվել է ցատկել օդապարիկներով և փրկվել:

Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն` խոցվել է Ասադի բանակին պատկանող ՍՈւ-24 տեսակի երկու օդանավ: Իդլիբում թուրք զինվորականների շրջանում տասնյակ կորուստներից հետո Անկարան այսօր հայտարարել է Սիրիայում նոր թափով ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ շեշտելով, որ թիրախը Ասադի զորքն է, այլ ոչ թե Ռուսաստանը, որն աջակցում է Սիրիայի իշխանություններին:

Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: Հազարավոր փախստականներ, Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, ուղևորվում են դեպի թուրք-սիրական սահման:

XS
SM
MD
LG