Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Մարտի 1-ի 12-րդ տարին


Զինծառայողների պարեկություն երևանյան փողոցներում, 2 մարտի, 2008թ.
Զինծառայողների պարեկություն երևանյան փողոցներում, 2 մարտի, 2008թ.

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 12-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր երեկոյան երթ է նախատեսված, սակայն քանի որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, «Քաղաքացիական պայմանագիրը» նիստի ընթացքում քննարկելու է երթը չեղարկելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG