Մատչելիության հղումներ

Երևանում վերելակի ընկնելու հետևանքով կա մեկ տուժած. ԱԻՆ


Վերելակ Երևանի շենքերից մեկում, արխիվ

Այսօր ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է. ներսում կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թվականին ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG