Մատչելիության հղումներ

Գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու կրկնակի դեպքեր


Չինացի բժիշկը կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում, 16 փետրվարի 2020թ. Հուբեյ նահանգ

Սակայն այդ հիվանդները չեն վարակել ուրիշներին:

Չինաստանում Հուբեյ նահանգում կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցներից դուրս գրված մի քանի բնակիչների մոտ վերստին վարակ է հայտնաբերվել, սակայն նրանք չեն վարակել ուրիշներին: Այդ մասին ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրենը:

«Սա նոր տեսակի վիրուս է, հետևաբար պետք է շարունակել հետազոտությունները դրա էությունն ավելի լավ հասկանալու համար, պետք է առավել խիստ հսկողության տակ պահել հիվանդանոցներից դուրս գրվածներին»,- ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրեն Գուո Յանհոնը:

Նրա փոխանցմամբ, այսօրվա կանոնով կարանտինի համար 14 օր է պահանջվում, հետևաբար այդ ընթացքում պետք է ավելի հաճախ այցելել բուժվածներին և ստուգել նրանց առողջական վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG