Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի առաջին դեպքերը Բելառուսում և Լիտվայում


Բելառուսում կարանտինի պայմաններում է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը, Մինսկ, 27-ը փետրվարի, 2020թ.
Բելառուսում կարանտինի պայմաններում է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը, Մինսկ, 27-ը փետրվարի, 2020թ.

Բելառուսում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի առաջին դեպքը: Իշխանությունները հայտնում են, որ հիվանդը մի ուսանող է Իրանից, ով Բելառուս է ժամանել փետրվարի 22-ին:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդը բարվոք վիճակում է և այս պահին գտնվում է կարանտինի պայմաններում՝ Մինսկի վարակիչ հիվանդությունների բուժհիմնարկում:

Կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել նաև Բելառուսի հարևան Լիտվայում, որտեղ, ըստ մասնագետների, ախտահարված է Իտալիայից վերադարձած մի կին:

Իտալիան ախտահարման առումով առավել ծանր վիճակում գտնվող եվրոպական երկիրն է, որտեղ հիվանդների հաստատված թիվը գերազանցել է 650-ը, մահացել է 17 մարդ:

XS
SM
MD
LG