Մատչելիության հղումներ

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


Բժշկական կենտրոն Երևանում, արխիվ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան մահացած տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, «Ազատությանը» հայտնեց ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Նա հայտնեց, որ քիչ առաջ են ստացվել կատարված լաբորատոր քննության արդյունքները:

Հիշեցնենք, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հայտնի դարձավ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում տղամարդ է մահացել, հիվանդանոցի փոխանցմամբ՝ երկկողմանի թոքաբորբով հիվանդ: Կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը «Ազատությանը» հայտնել էր՝ անցկացվել է նաև կորոնավիրուսի թեստ, բայց ինքը կարծում էր՝ բացասական պատասխան կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG