Մատչելիության հղումներ

Մարիա Շարապովան հեռանում է սպորտից


Պրոֆեսիոնալ թենիսի աստղ Մարիա Շարապովան, արխիվ
Պրոֆեսիոնալ թենիսի աստղ Մարիա Շարապովան, արխիվ

Պրոֆեսիոնալ թենիսի գերաստղ, նախկին թիվ մեկ մարզուհի Մարիա Շարապովան հայտնել է սպորտից հեռանալու մասին:

Շարապովան ծնվել է Ռուսաստանում՝ Տյումենի շրջանում, 17 տարեկանում Ուիմբլդոնի եզրափակչում հաղթել է անպարտելի Սերենա Ուիլյամսին: Դրանից հետո նա հաղթել է «Մեծ սաղավարտի» շարքի ևս մեկ 4 մրցաշարերում:

Մարիա Շարապովան համարվում է մեծ թենիսի ամենահմայիչ և հարուստ մարզուհիներից մեկը: Նա 40 միլիոն դոլար է վաստակել հաղթանակների համար, սակայն էլ ավելի մեծ գումար է ստացել սպորտից դուրս ծավալած բիզնեսների և գովազդի շնորհիվ:

Forbes հանդեսի գնահատմամբ՝ ռուս թենիսիստուհու կարողությունը հավասար է մոտ 325 միլիոն դոլարի: 2016 թվականին Շարապովան 15 ամսով որակազրկվել է խթանիչ ընդունելու համար: Վերադառնալով սպորտ՝ այլևս մեծ հաղթանակներ չի տարել: Վերջին շրջանում նրա մոտ ուսի վնասվածք է եղել:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ է անելու 32-ամյա Շարապովան սպորտից հետո: «Ես թենիսին իմ կյանքն եմ տվել, թենիսն էլ ինձ է կյանք տվել, կարոտելու եմ ամեն օր», - այսօր հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG