Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն


Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ
Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության: Այդ մասին ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը», - նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ հիշեցնելով, որ այդ կապակցությամբ 2019 թվականի հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։

Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր:

«Այսօր հայության Սրբություն սրբոցը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, կարիք ունի իր յուրաքանչյուր զավակի օժանդակության, որպեսզի շարունակի իր հավիտենական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում», - շեշտում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG