Մատչելիության հղումներ

Ռուսաստանի երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելը հաստատվել է


Նրանք Ճապոնիայի նավահանգստում կայանած, մեկուսացված զբոսանավի ուղևորներից են, որոնք տարհանվել են Կազան: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովային:

«Diamond Princess» զբոսանավում Ռուսաստանի 24 քաղաքացի կար: Նրանցից ութը տարհանվել է Կազան, յոթը՝ Վլադիվոստոկ: Մյուսները զբոսանավից դուրս էին եկել ավել վաղ, կամ հրաժարվել են տարհանվել Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG