Մատչելիության հղումներ

Վիեննայի դպրոցներից մեկը տարհանվել է կորոնավիրուսի վտանգի պատճառով


Այսօր Վիեննայի դպրոցներից մեկի աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են այն բանից հետո, երբ կորոնավիրուսի կասկածելի դեպք է արձանագրվել ուսուցիչներից մեկի մոտ:

Դպրոցի շենքի մուտքը վերահսկում են ոստիկանները, սպասելով Առողջապահության նախարարության հետագա որոշումներին:

Այսօր հաղորդվել է, որ Ավստրիայում 12 մարդ կարանտինի մեջ է: Նրանք շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակված զույգի հետ, որոնցից մեկն աշխատում էր հյուրանոցի ընդունարանում:

Վերջին օրերին Ավստրիան խիստ հսկողություն է սահմանել Իտալիայի ու Գերմանիայի հետ տրանսպորտային հաղորդակցության ուղիների և ուղևորների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG