Մատչելիության հղումներ

Սամվել Գրիգորյանն ազատվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենի պաշտոնից


ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի լաբորատորիայում, արխիվ

Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը։

Նախարար Արսեն Թորոսյանի մեկ այլ հրամանով կենտրոնի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ», - ասված է հաղորդագրությունում։

Կառավարությունը, հիշեցնենք, որոշել է միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG