Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հետ:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես Եվրամիության հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: «Զրուցակիցները շեշտեցին Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Մնացականյանը և Բորելը քննարկել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում վերջին հանդիպումներին, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG