Մատչելիության հղումներ

Դատավորն այսօր կհրապարակի որոշումը Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում, Երևան, 25-ը փետրվարի, 2020թ.

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանն այսօր ժամը 15:30 դուրս կգա խորհրդակցական սենյակից և կհրապարակի որոշումը պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ։

Նախկին նախագահի պաշտպանական թիմը պահանջում է դատախազ Արսեն Մարտիրոսյանի ինքնաբացարկը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը, որի ժամանակ էլ ներկայացվեց միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG