Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը: Երևանում գտնվող Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ այսօրվա հանդիպմանը, ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից, վարչապետն ընդգծել է, որ դեսպանության բացումը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ, շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Միրոսլավ Լայչակին ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրանք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG