Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG