Մատչելիության հղումներ

Ակտիվիստ Կոտովի տարեդարձին նվիրված ակցիայի ժամանակ Մոսկվայում 7 մարդ է ձերբակալվել


Ռուսաստան - Կոնստանտին Կոտովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ակցիա Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Մոսկվայում յոթ մարդ է ձերբակալվել ընդդիմադիր Կոնստանտին Կոտովի տարեդարձին նվիրված ակցիայի ժամանակ։ Վերջինս չորս տարվա ազատազրկման է դատապարտված հանրահավաքների մասին օրենքը բազմակի խախտելու մեղադրանքով:

Այսօր՝ նրա ծննդյան 35-ամյակին, աջակիցները փորձել են փուչիկներ բաց թողնել երկինք՝ Ռուսաստանի դրոշի գույներով, ոստիկանությունը, սակայն, բռնությամբ ցրել է հավաքը:

Ձերբակալվածների շարքում նաև երկու լրագրող է եղել, որոնց ավելի ուշ ազատ են արձակել՝ առանց համապատասխան արձանագրության:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր իրավապահներին ստուգել Կոտովի դատավճռի օրինականությունը, ակնկալվում է, որ իրավապահները քննության արդյունքները կհրապարակեն մինչև մարտի 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG