Թուրքմենստանը, որի տարածքի 80 տոկոսն ավազային անապատներ են, Մեծ Բրիտանիայից 1 միլիոն ֆունտ ստերլինգով 10 տոննա ավազ է գնելու. այդ գումարը հավասար է մոտ 1 միլիոն 290 հազար դոլարի:
Թուրքմենստանն այդ ավազը գնելու է ձիարշավի մրցումների համար: Այն մատակարարելու է Andrew Bowen Ltd բրիտանական ընկերությունը և Թուրքմենստան կբերվի մինչև այս տարվա ապրիլը Լանկաշիրի կոմսությունից:
Ընկերության ներկայացուցիչ Սայմոն Բոուենն ասել է, որ «Լանկաշիրի ավազն ունի այլ հյուսվածք ու ձև, որն ավելի հարմար է ձիարշավի մրցումների համար»:
Այդ լուրը հայտնի է դարձել մի ժամանակաշրջանում, երբ Թուրքմենստանի իշխանությունները ձեռնարկում են սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական ծախսերը կրճատելու միջոցներ: