Մատչելիության հղումներ

Մեղադրական դատավճիռներ՝ առերևույթ հանցագործություններ կատարած ՔԿՀ պաշտոնյաների վերաբերյալ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, հայտնում են դատախազությունից:

Գործերից մեկը հարուցվել էր նախորդ տարի հուլիսին, մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին այն բանի համար, որ նա, ելնելով դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեղյակ լինելով, որ դատապարտյալներից Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր, միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին:

Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ:

Մյուս գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ էին տեղափոխվել ՔԿՀ տարածք և շրջանառվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG