Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել Թրամփին, կարծում են ԱՄՆ հատուկ ծառայությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, փետրվար, 2020թ.

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս տարի նոյեմբերին սպասվող ընտրություններում վերընտրվելու համար: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց տրամադրության տակ են հայտնվել Կոնգրեսի անդամների համար նախատեսված գաղտնի ճեպազրույցի մանրամասները:

Ամերիկյան լրատվամիջոցները մի քանի անանուն աղբյուրներ վկայակոչելով հաղորդում են, որ փետրվարի 13-ին հատուկ ծառայությունները կոնգրեսականների հետ փակ հանդիպում են ունեցել ռուսական նոր միջամտության հարցով։

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Թրամփն իմացել է այդ ճեպազրույցի մասին Կոնգրեսի հանրապետական անդամներից և այնքան դժգոհ է եղել, որ որոշել է հաստատման չդնել Ազգային հետախուզության ներկայիս պետ Ջոզեֆ Մագուայերի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG