Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ուհանից տարհանվածների ավտոբուսը հարձակման է ենթարկվել


Ուկրաինա - Չինաստանից տարհանված անձինք Խարկովի օդանավակայանում նայում են ավտոբուսի պատուհանից, 20-ը փետրվարի, 2020թ.
Ուկրաինա - Չինաստանից տարհանված անձինք Խարկովի օդանավակայանում նայում են ավտոբուսի պատուհանից, 20-ը փետրվարի, 2020թ.

Ուկրաինայի Պոլտավայի շրջանում չինական Ուհանից տարհանված ուկրաինացիների ավտոբուսը ենթարկվել է հարձակման:

Կորոնավիրուսի էպիկենտրոնից տարհանվող մարդկանց ի վերջո հաջողվել է հասնել Նովիե Սանժարի բնակավայրում գտնվող առողջարանի շենք, որտեղ նրանք պետք է անցնեն կարանտին: Սակայն տեղեկանալով, որ իրենց մոտ Չինաստանից տարհանվողներ են գալու, տեղի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը, ապա երբ միջամտել է ոստիկանությունը՝ նաև քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG